Չի բացառվում, որ «Արմավիան»-ն սնանկ ճանաչվի
Ներկա դրությամբ «Արմավիա» ընկերությունը չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որպեսզի կարողանա երկարացնել պայմանագրի ժամկետը և կատարի պետության կողմից իր առջև դրված պարտականությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե կերկարաձգե՞ն, թե՝ ոչ «Արմավիա»-ի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է ապրիլի 22-ին:
Նրա խոսքերով՝ Հայաստանի օդային փոխադրողի վերաբերյալ որոշում կլինի ապրիլի 22-ին: «Հուսով ենք, որ հարցի վերաբերյալ կունենանք վերջնական դիրքորոշում: Կառավարությունում այժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում, դա միայն մեր որոշելիքը չէ, պետք է լինի կառավարության կողմից թելադրվող քաղաքականություն, քանի որ լուծումների դաշտը բավականին տարբեր է»,- ասաց Ա.Մովսիսյանը՝ հավելելով, որ մինչև ապրիլի 22-ը կառավարությունը վերջնական որոշում կկայացնի՝ երկարաձգո՞ւմ է «Արմավիայի» ժամկետը, թե՞ հայտարարվում է նոր մրցույթ:
Նա հայտնեց նաև, որ ՔԱԳՎ-ին մինչ օրս «Արմավիա»-ի տեղը զբաղեցնելու հավակնություններ ունեցող որևէ ընկերություն չի դիմել, նախկինում ՔԱԳՎ-ն ինքն է դիմել մի քանի միջազգային ավիաընկերությունների, սակայն նրանց կողմից հետաքրքրություն չի ցուցաբերվել: Պատճառն, ըստ նրա, ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման բարձր գներն են, այլ տվյալ ավիաընկերության ներքին քաղաքականությունն ու կոմերցիոն նկատառումները:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հետաքրքրված է «Արմավիա»-ով, Ա. Մովսիսյանը այդ խոսակցությունները անվանեց «չհիմնավորված»:
Նրա հավաստմամբ՝ մինչև նոր ավիաընկերության շուկա մտնելը «Արմավիայի» հետ պայմանագիրը կերկարաձգվի ողջամիտ ժամկետով, որպեսզի չվերթների սպասարկումը չդադարեցվի: Նա նաև մնշեց, որ «Արմավիա»-ի ֆինանսական վիճակն այնպիսին է, որ այն կարող է սնանկ ճանաչվի:
Ա. Մովսիսյանը նաև հայտնեց, որ կառավարությունում դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ արդյո՞ք Հայաստանն անցնելու է «բաց երկնքի» քաղաքականության, քանի որ դա ունի իր և դրական, և բացասական կողմերը; «Կարող է լինել ազատականացման գործընթաց, սակայն աստիճանաբար»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա