Ադրբեջանցի գիտնականը առաջարկում է արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորի ԱԷԿ-ի տարածքում
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ճառագայթիչ խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը հանդես է եկել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը էքստրեմալ պայմաններում ստուգելու առաջարկությամբ: Այդ նպատակով ադրբեջանցի գիտնականը կոչ է անում արհեստական երկրաշարժ ստեղծել:
Ինչպես հայտնում է «Publika.az» կայքը, Գարիբովը հայտարարել է, որ մինչ այժմ Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը միայն սովորական պայմաններում է ստուգվել, սակայն նրա դիմացկությունը 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում երբևէ չի ստուգվել:
«Եթե այնտեղ երկրաշարժ կամ այլ արտակարգ իրավիճակ ստեղծվի, ինչպես իրեն կպահի ռեակտորը: Այդ պատճառով էլ այն պետք է էքստրեմալ պայմաններում ստուգվի: Իսկ դա ոչ ոք չի անում: Արհեստական մեթոդներով նման երկրաշարժ ստեղծել հնարավոր է: Եկեք անենք դա և ստուգենք, արդյոք Մեծամորի ԱԷԿ-ը դրան կդիմանա, թե ոչ: Բնական է, որ ռեակտորը այդ երկրաշարժին չի դիմանա: Մենք միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ում կատարած փորձարկումներին հավատում ենք, և այն կասկածի տակ առնել չենք կարող: Բայց թող որևէ միջազգային մակարդակի գիտնական պատասխանի, թե 9-ը բալանոց երկրաշարժի դեպքում կդիմանա արդյոք այդ ռեակտորը, և արդյոք Հայաստանը կկարողանա ապահովել նրա անվտանգ աշխատանքը: Սա է մեր պահանջը»,- նշել է Ադիլ Գարիբովը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ հարևան պետությունները Ադրբեջանին այդ հարցում չեն աջակցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ԱԷԿ-ի ռմբակոծությունը Ղարաբաղյան պատերազմում հնարավոր քայլ է և նույնիսկ ավելի արդյունավետ միջոց է հանդիսանում «տարածքների» ազատագրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին