Հասարակություն 13:20 28/03/2013

Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Տավուշի մարզի Չինարի գյուղում, որը ադրբեջանական սահմանից ընդամենը 28 կմ հեռավորության վրա է գտնվում, այս տարի երեք ամիսների ընթացքում միայն մեկ երեխա է ծնվել: Մինչև տարվերջ կծնվեն ևս երեքը` Չինարիի 54-ամյա գյուղապետ Սամվել Սաղոյանն է թոռնիկների սպասում: Ասում է` գյուղը ծերանում է. միայն անցած տարի 4 ծնունդ է գրանցվել գյուղում, 8 մարդ էլ մահացել է: Գյուղապետը ծնունդները խրախուսելու իր ձևերն ունի. նախորդ տարի յուրաքանչյուր ծնված երեխայի համար 100 ԱՄՆ դոլար է նվիրել, իսկ այս տարի որոշել է դրա չափը դարձնել 200 դոլար: «Մենակ թե շատ ծնվեն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է գյուղապետ Սաղոյանը:

Չինարիի գյուղապետերանն անշուք տարածք է` մտնողին դիմավորում է ԽՄԿԿ-ին փառք տվող ցուցապաստառը, աստիճանները փայտից են, որոնք քայլելիս ոտքիդ տակ ճռճռում են, գյուղապետի սենյակում գտնվող սեղանին չօգտագործվող համակարգիչ կա, իսկ տարածքը ջեռուցվում է փայտի վառարանով: 

Այս սահմանամերձ գյուղում, որտեղ բնակչության թիվը կազմում է 1250, կարողացել են գազի խնդիրը լուծել, կառավարությունը ազատել է չօգտագործվող հողի հարկերից: Այստեղ 1070 հեկտար հողից մշակվում է ընդամենը 2-300 հեկտարը, որը թշնամու հենակետերից գտնվում է շատ հեռու: Իսկ հենակետերին մոտ գտնվող հողերին մարդիկ չեն էլ մոտենում: Այդքանով հանդերձ գյուղում զբաղվում են խաղողագործությամբ ու անասնապահությամբ:

«Հակառակորդը նենգորեն կրակում է` գյուղի վերևի մասը պարբերաբար կրակոցների է ենթարկվում և չեն թույլ տալիս, որպեսզի մոտենանք ու մշակենք մեր հողամասերը», -ասում է գյուղապետը` նկատելով, որ կրակոցների հետևանքով անասունների գլխաքանակն է նվազել:

Հակառակորդը, գյուղապետի խոսքով, ակտիվանում է հատկապես գարնանն ու աշնանը, երբ մարդկանց աշխատանքը հողամասերում սկսվում է: Ակտիվանում է նաև այն ժամանակ, երբ Երևանում քաղաքական գործընթացներն են ակտիվանում: «Իհարկե, այդ ամենն ազդում է, որ կրակոցները շատանում են», -ասում է գյուղապետը:

Գյուղի փոշոտ ճանապարհով ձեռնափայտով քստքստացնելով մի կերպ քայլող 87-ամյա Արտավազդ Ծերունյանի համար մի տեսակ սովորական ու հոգնեցնող են դարձել «թուրքի կրակոցները»: Փոխարենը շատ գոհ է կառավարությունից: Պատճառն էլ է ասում. «Հողի հարկ չենք տա»: Բայց դժգոհելու առիթ էլ ունի. «Մի կարգին աշխատատեղ չկա, որ ժողովուրդը, երիտասարդությունը մտնեն, աշխատեն»: Գյուղում ապրում է առանց երեխաների` մեկ աղջիկն ու երկու տղան կողքին չեն Մոսկվայում ու Երևանում են, աշխատում են: «Նրանք որ չլինեն, ո՞նց կարող ենք լավ ապրել», ասում է պապին ու միաժամանակ պնդում` «Տուն-տեղ ունեմ, բախչա, հո չե՞մ թողի իմ հարազատ տեղը»:

«Սաղ գյուղը ծերանոց ա, էլ մին մարդ կա ոչ», -պատկերավոր ներկայացնում է 66-ամյա Մանուշակ Առուստամյանը: Չինարի գյուղի կենտրոնական հատվածում գտնվող երկհարկանի սեփական տան մեջ Մանուշակ և Վոլոդյա Առուստամյաններն ապրում են երկուսով: Տիկին Մանուշակը մեղուներ է պահում: «Ես եմ հասկանում մեղվիքից, մարդս չի հասկանում: Լոխ գիտեմ` ինչ են ուզում, ինչ անեմ, որ լավ զգան: Բայց մի բան ասեմ` ամենաանշնորհակալ կենդանիներն են` մեկա կծում են», -ասում է տիկին Մանուշակը:

Իր տան հյուրերին առանց մեղր հյուրասիրելու չի ճանապարհում: Եթե «բերքը» շատ է լինում, նաև վաճառում են: Մանուշակ տատին տխուր է միայն նրա համար, որ իր 4 երեխաներից ոչ մեկն իր կողքին չէ (2-ը Երևանում են, 2-ը ՌԴ-ում), որ չի կարող իր թոռներին լողացնել, որ չի կարող նրանց «խտտել»: «Ըսենց հող քնդիլով սութի-մութի ապրում ենք», -ասում է Մանուշակ տատը: Վոլոդյա պապը շատ բարի աչքեր ունի` մշակած փոքրիկ հողամասն է ցույց տալիս ու անպայման էլի հրավիրում իրենց տուն: 

19-ամյա Դավիթը, ամաչկոտ է, տեսանկարահանվել չի սիրում, սիրած աղջկա մասին խոսում է ամոթխած և ասում է, որ նրա հետ գյուղում ժամադրվելու համար զբոսայգի չկա, ստիպված իրենց հողամասում են հանդիպում: Շուտով բանակ է գնալու, բայց արդեն ծանոթ է զենքի տեսակներին, դրանց փամփուշտներին: «Էնքան են կրակել, որ գիտենք, որն ինչ ա», -ասում է Դավիթը:

Մեկ այլ երիտասարդ Վարդան Ջուլհակյանը սիրած աղջկա մասին չի խոսում. Նա ավելի գործնական է, աշխատում է խանութում ու պատրաստվում է շուտով մեկնել Ռուսաստան: Խանութում օր է լինում, որ 50 հազար դրամի առևտուր է լինում, պարտքի ցուցակը հսկայական է: Խնդրում է չնկարել. «Ամոթա մարդիկ կնեղվեն: Թոշակն ստանում են, բերում մուծում են»: 

Գյուղացիները գիտեն` քարքարոտ փողոցներում առանձին հատվածներ, որոնք հանդիպակաց են ուղիղ հակառակորդի դիրքերին, վտանգավոր է քայլել կամ քայլում են շատ արագ: Այդպիսին է հատկապես դեպի գյուղի միակ մանկապարտեզ տանող ճանապարհը:

Մանկապարտեզում ապրող ու ստեղծագործող գյուղի հրաշամանուկների մասին հրապարակումը` հաջորդիվ:

Հ. Գ. Նշենք, որ լրագրողների այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) օգնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}