Կառավարությունը 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողաջապահության նախարարությանը` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի բուժումը շարունակելու համար: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Պ. Հայրիկյանը հետագա բուժումը կշարունակվի արտերկրում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Նշենք, որ մի քանի օր առաջ` մարտի 25-ին Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկութիւնը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատուելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, եւ նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրաելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաեւ Հոլանդիայից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա