Առողջություն 18:44 28/03/2013

Հայրիկյանը Հոլանդիայում է արդեն, իսկ նրա ընկեր Եղնուկյանը չէր ցանկանա, որ հատկացված գումարը դառնար խոսակցության առարկա

Հեղինակ` Սյուզի Բադոյան

 ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը կտրամադրվի 20 մլն 500 հազ. դրամ`կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Կառավարության այս որոշումն իսկական շոկ էր լրատվամիջոցների ու հասարակության լայն զանգվածի համար: Թե ինչպես կարձագանքեր հայրենի կառավարության առատաձեռնությանը ինքը Հայրիկյնաը՝ մեզ չհաջողվեց պարզել, հեռախոսն անջատված էր, իսկ մերձավորներն ասացին, թե երկրում չէ, մեկնել է Հոլանդիա:
Այդուհանդերձ փորձեցինք պարզաբանում ստանալ Հայրիկյանի մտերիմ ընկերոջից՝ Կարո Եղնուկյանից՝ ի վերջո ինչո՞ւ կամ ի՞նչ հաշվարկներով է այդքան արժեցել Պարույր Հայրիկյանի առեղծվածային վիրահատությունը, ինչու այն չի կարող իրականացվել մեր երկրում, և վերջապես ինչու ուսի հատվածում կրակոցից ստացած մարմնական վնասվածքի հետևանքներն այդան խոր ազդեցություն ունեցան ոչ միայն Հայրիկյանի, այլև պետական բյուջեի վրա:


Կարո Եղնուկյանը միչև խնդրի բուն նկարագիրը ներկայացնելը` շտապեց կարծիք հայտնել լրատվամիջոցների ու սոցցացներում հասարակության բուռն արձագանքի վերաբերյալ՝ ասելով, թե իրականությունն իսկապես սոսկալի է և Հայրիկյանի առողջական վիճակն ամենևին էլ ուռճացված պատմություն չէ.

«Մուսկուլների ներվերի նկար, եթե տեսել եք երբևէ, կհիշեք՝ ներվերի հանգույցը ուսից սկսում` իջնում է դեպի մատները. այդ հանգույցի միջով է անցել փամփուշտը: Ասում են` Հայրիկյանը վիրավորվել է ուսից կամ այդ 50.000 դոլարը պետությունը հատկացրել է Հայրիկյանի ուսի համար: Ոչ ոչ, դա այդպես չէ, փաստորեն, եթե նկարագրելու լինեմ, ապա` փամփուշտը կրծքից մտել է մարմնի մեջ, անցել է այդ հանգույցի ճանապարհով, վիրավորել հանգույցի նյարդերը, ինչպես ժողովրդի լեզվով են ասում՝ գնդակը ներվերը իրար է խառնել: Գնդակի պատճառով դրանք սեղմվել, ճզմվել են և վիրահատությունն այդ մասում պիտի արվի: Դա բավականին նուրբ մասնագիտական վիրահատություն է և միայն Հոլանդիայի մասնագետները կարող էին դա հանձն առանել»,- այսպես հանգամանորեն ընկերոջ մարմնում փամփուշտի մխրճվելն ու հետևանքը նկարագրեց Եղնուկյանը և բացատրեց, թե ինչ կարող էր լինել Հայրիկյանի հետ, եթե կառավարությունը չկարևորեր և չհատկացներ այդ գումարը.

«Եթե չլիներ այս աջակցությունը, պիտի երևի թե, որոշ ֆոնդերից հանգանակություն հավաքեինք, որովհետև Հայրիկյանը չուներ այդ գումարները: Իսկ եթե նա չվիրահատվեր, ապա անդամալույծ կդառնար, նա արդեն չէր կարողանում օգտագործել իր աջ ձեռքը:

Կարո Եղնուկյանի խոսքով` Հայրիկյանը գումար չի պահանջել և դավադրություն որակեց այս մասին խոսակցությունները: Ըստ նրա` գումարի չափը որոշելու համար Պարույր Հայրիկյանի միջնորդութունն ավելորդ էր, քանի որ միջադեպից անմիջապես հետո Առողջապահության նախարարությունը կամովի հանձն է առել նրա ապաքինման և հետագա բուժսպասարկման ողջ ծախսերը:

Փաստորեն` սա ավելի շուտ հայրենի կառավարության բարի կամքի դրսևորո՞ւմ է ու ոչ քաղաքական դրդապատճառներով նրա պահանջի կատարո՞ւմ, ինչպես եզրակացնում են մեր համաքաղաքացիները:

-Ում հայեցողությամբ է պարոն Հայրիկյանը բժշկվելու արտերկրում և, մասնավորապես, որ երկրի որ բժշկական կենտրոնին է վստահվել Հայրիկյանի՝ այդքան բարդ վիրահատությունը:
-Մեկ ամիս է արդեն, որ խոսվում է այս մասին. այդ ընթացքում ուսումնասիրվում էր տարբեր երկրների տարբեր բուժհաստատությունների փորձն ու հնարավորություները:
Առողջապահության նախարարության ղեկավարությամբ ուսումնասիրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և Հոլանդիայի բժշկական մի շարք կենտրոնների փորձը և որոշվել, որ վիրահատությունը պիտի անցկացվի Հոլանդիայում:

-Ե՞րբ է որոշվել:
-Երեկ չէ առաջի օրը որոշվեց և այս առավոտ նա մեկնեց Հոլանդիա՝ տիկնոջ ուղեկցությամբ:
Հայրիկյանը գումարի չափի մասին տեղեկություն չունի, նա միայն գիտի, որ նախարարությունն իր վրա է վերցնում առողջացման ծախսերը:Գումարի տեսանկյունից նա ոչինչ չգիտի, վստահեցնում եմ: Հայրիկյանին գումար չի տրվել և չի էլ տրվելու, այն փոխանցվելու է բժշկական կենտրոնին:

-Ո՞ր բժկական կենտրոնի մասին է խոսքը:
-Ես չգիտեմ, ճիշտն ասած, սպասում եմ Հայրիկյանը գնա տեղավորվի, որ զանգենք` իմանանք:
Գիտեմ միայն, որ նրանք դեռ պիտի հետազոտեին Հայրիկյանին, ապա նոր միայն որոշեին, երբ վիրահատեին և ինչ կուրսեր պիտի անցնի:

-Կարծիք կա, որ իրականում խնդիրը մեծ չէ և ավելի շատ ուռճացվում է թե միջադեպի պատմությունը և թե դրան հետևող առողջական և վիրահատութան հետ կապված և ծախսերի այս ողջ պատմությունը` ինչ ինչ նկատառումներից ելնելով: Ինչո՞ւ է այսպիսի կարծիք ձևավորվել:
-Տեսնում եմ` կառավարության այս որոշումը ինչ աղմուկ է բարզրացրել սոցիալական կայքերում, անհարմար է: Դժբախտաբար լրատվամիջոցներն էլ …Կրկնում եմ խնդիրը լուրջ է, նյարդային համակարգի վիրահատության մասին է խոսքը:
Սա մասնագիտական հարց է, սա քմահաճույքի հարց չէ, որ համարեք, թե Հայրիկյանն է որոշել ու պնդել՝ չէ ես այստեղ չեմ ուզում, կամ Փարիզ չեմ ուզում գնալ, և պիտի գնամ մեկ այլ երկրում բուժվեմ:

Հայաստանում չեն կարող բուժել, քանի որ ոչ տեխնիկա ունեն, ոչ էլ համապատասխան բժիշկ, ով կբուժեր պարոն Հայրիկյանի նյարդային համակարգը: Թերևս միակ տարբերակը արտերկրում բուժվելն էր, որը պիտի իրականացվի վիրահատական միջամտությամբ:

-Այսքան ժամանակ մեր երկրում միայն Հայրիկյա՞նն այդ խնդիրն ունեցավ: Քանի՞ զինվոր է վիրավորվել փամփուշտից, այդքան ծանր դեպքեր են եղել սահմանին, ինչո՞վ է այս դեպքն առանձնահատուկ, որ Կառավարության նման հոգածությանն է արժանանում:
- Այո, Կարմիր խաչի հիվանդանոցում որտեղ և Հայրիկայնը պառկած էր, իրենք բազմաթիվ անգամ են նույն  վնասվածքը ստացած զինվորներին ուղարկել Իսրայել՝ մասնագիտացված քույր կլինիկա:

-Ասացիք որպես կանոն նույն խնդրով զինվորներին ու քաղաքացիներին ուղեգրել են Իսրայել: Ուրեմն` ինչո՞ւ Հայրիկյանին էլ Կարմիր խաչը չուղեգրեց նույ քույր կլինիկան:

-Առողջապահության նախարարությունը գտավ, որ Հայրիկյանի պարագայում Հոլանդիան ավելի նախընտրելի է, քան Իսրաելը:

-Ժամանակին նույն կերպ կամ ավելի դաժան հանգամանքներում ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ կրակոցից վիրավորվեց նաև ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը և, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պատգամավոր բուժման ծախսը պետությունն իր վրա վերցրեց` մասնակիորեն: Կառավարության այսօր դրսևորած վերաբերմունքի հիմքում,  ըստ Ձեզ, քաղաքականությո՞ւնն է եղել, թե բարի կամքի դրսևորում է սա ընդամենը:
- Ես չգիտեմ ինչ է եղել հոկտեմբերի 27-ից հետո, ինչ է այն ժամանակ կառավարությունը որոշել Անդրանիկ Մանուկյանի պարագայում... այդպես պետք է լիներ իրականում: Բայց ես չէի ցանկանա, որ Հայրիկյանի առողջացման համար հատկացված գումարը դառնար խոսակցության թեմա. դավադրություն է սա: Հայրիկյանին որևէ մեկը փող չի տվել:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}