Հասարակություն 17:33 28/03/2013

«Ինչքան մարդ կա, ում համար ոչ թե 20 մլն-ը, այլ 20 դրամն է էական...». «20,5 միլիոն դրամանոց փամփուշտ».Ինչպե՞ս կվարվի Հայրիկյանը

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողաջապահության նախարարությանը` ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի բուժումը շարունակելու համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` Պ. Հայրիկյանն իր բուժումը կշարունակվի արտերկրում:

Վերջինս, հիշեցնենք, օրերս facebook-յան իր էջում գրառել էր. «Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր է ածվում տանջանքի գործիքի…»: Կարելի է ենթադրել, որ Առողջապահության նախարարությունն այս գրառումը տեսնելով է որոշում կայացրել օգնել Պ.Հայրիկյանին հոգալու բուժումը, այն էլ` արտերկրում:

Կառավարության այս որոշումը, մեղմ ասած, վրդովեցրեց շատերին, Facebook-ը ուղղակի ողողվեց որոշման դեմ բողոքավոր մեկնաբանություններով. «20,5 միլիոն դրամանոց փամփուշտ...Կառավարություն ունենք, աշխարհը չունի...»,
«Ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ: Բայց կառավարությունը լավ կաներ փող փոխանցեր Տավուշի մարզի այն մարդուն, ով իր այգում վիրավորեց ադրբեջանցու գնդակից, ով պետք է գնա վիրահատության ու ոչ մեկ չի օգնում նրան…»,
«Հայրիկյանի գործով կալանավորված մարդիկ կան, դրանցից մեկը բավականին ունևոր էր ներկայանում, կինը որ մեքենայի վրա մատը դրել է, ամուսինը առել է, Հայրիկյան կարող էր հանգիստ դատի տալ ու կրած վնասի փոխհատուցում պահանջել էդ ունևոր մարդուց: Իրա համար 20 մլն դոլարն ինչ է որ: Երկու ամիս առաջ 8 մլն դրամ հենց ընենց տեղը գցեց ջուրը գնաց.... Ճիշտը դա կլիներ, թե չէ առողջապահության նախարարության հիմնավորումը շատ ծիծաղելու է....», «Տպագրիչների փողոցում տների գները շատ բարձր են ժողովուրդ ջան. Հայրիկյանի տունը Տպագրիչների վրա էր, չէ՞, ամառանոց էլ ունի»,
«Իսկ խեղճ ու կրակ տատիկ-պապիկներն ինչ ասեն, որ սկի մի կտոր հաց չունեն ուտելու, անտեր ու անօգնական քայլում են փողոցներում...թող էս իշխանություններն իրար մեջ գումար սփռելով ման գան...ողորմելիներ, մի օր մեկդ 100 մետր քայլի տեսնի ինչքան մարդ կա ում համար ոչ թե 20 միլիոնը այլ 20 դրամն է էական...ոչինչ, ոչ մեկ անպատիժ չի մնալու, եթե ոչ մարդկանց` գոնե Աստծո կողմից…»… մնացածները մեջբերելու կարիք չկա` բոլորն այս ոճի մեջ:

Տողերի հեղինակը ևս գրառում է կատարել` դիմելով անձամբ Պարույր Հայրիկյանին. «Դուք միշտ, իբրև թե, հանդես եք եկել այն դիրքորոշմամբ, որ Հայաստանում շատ բաներ է պետք փոխել, անօրինության դեմ եք պայքարել, մտահոգվել մեր հայրենիքի համար: Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանում կան հարյուրավոր երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն , որոնք քաղցկեղի դեմ պայքար են մղում և որոնց ծնողները չեն կարողանում 5-6 հազար դոլար հայթհայթել, որպեսզի փրկեն իրենց բալիկի կյանքը` մեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ապագա քաղաքացիների կյանքը: Որ այդ երեխաների ծնողները չեն կարողանում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերել, չեն կարողանում բժշկի դիմել կամ տանել հետազոտման.... Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, չունեն տարրական ապրուստի միջոցներ, անգան գյուղտեխնիկա չունեն, որպեսզի հող մշակեն ու իրենց ընտանիքը պահեն... նրանք արտագաղթում են նաև այս պատճառով, իսկ սահմանամերձ գյուղերի երեխաների մեծ մասի երազանքը հեծանիվ ունենալն է.... Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, ու անգամ համոզված եմ, որ գիտեք` 20 մլն դրամով կարելի է շատ ու շատ խուլ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար լսողական սարքավորումներ գնել ու անվասայլակներ, որպեսզի նրանք կարողանանք գոնե մեկ-մեկ տանից դուրս գալ ու կրթություն ստանալ ներառական դպրոցներում:

Եվ ահա Դուք այժմ հնարավորություն ունեք հրաժարվելու այդ 20 մլն դրամից, որ Ձեզ Հայաստանի «մտահոգ» կառավարությունը հատկացրել է բուժման համար... Ես վստահ եմ, որ Դուք դրա կարիքը չունեք և վստահ եմ նաև, որ Ձեր կյանքին վտանգ չի սպառնում, այսինքն Դուք հանգիստ կարող եք հրաժարվել դրանից, քանի որ վերոհիշյալ հանգամանքները առկա են ու հազարավոր քաղաքացիներ ավելի շատ այդ գումարի կարիքն ունեն: Ապացուցեք, որ Դուք մտահոգ եք Հայաստանի ու դրա քաղաքացիների ապագայով... Դա շատ հեշտ է անել, հավատացնում եմ Ձեզ»…

Ստեղծվել է նաև բաց խումբ` «Ընդդեմ կառավարության որոշման», որի մասնակիցներից մեկն էլ առաջարկեց «այդ գումարի չափով կազմել օգտակար գործերի ցուցակ ու գնալ Կառավարության շենքի դեմ բողոքելու»:

Panorama.am-ը ներկայացնում է իր օգտակար գործերի ցուցակը, որում առաջնահերթ առանձնացրել է երեխաների առողջությունը. կայքում այս պահին «սպասում են հովանավորի» 45 հիվանդներ, որոնցից 32-ը անչափահասներ են: Նրանց բոլորին հնարավոր է բուժել, թեև առողջական խնդիրները բարդ են ու ժամանակ են պահանջում: Երեխաների մեծ մասը բուժվելուց, վիրահատվելուց հետո կկարողանան նորմալ քայլել, շարժվել, կկարողանան ապրել լիարժեք կյանքով: Օրինակ, 2004թ-ին ծնված Վաղարշակ Ադամյանին, ում ծնողները գործազուրկ են, հարկավոր է ընդամենը 6 հազար դոլար կամ` շուրջ 2.4 մլն դրամ, որպեսզի ոտքերի դեֆորմացումը վիրահատվի: Իսկ 2000թ-ին ծնված Լարիսան տառապում է վերջույթի 12 սմ կարճ լինելուց, հասկանալի է` չի կարողանում նորմալ քայլել…. Նրան վիրահելու համար անհրաժեշտ է ընդամենը 6700 ԱՄՆ դոլար կամ` շուրջ 2.5 մլն դրամ… Նշված կայքում նման երեխաների, ինչպես նաև մեծահասակների մասին տեղեկատվություն շատ կա, շատ են նաև օնկոլոգիական հիվանդություններով երեխաների մասին տեղեկություններ, որոնց ոչ բոլոր դեպքերում է կարողանում օգտակար լինել նույն Առողջապահության նախարարությունը:

Եվ ահա` ինչո՞ւ պետք է հարկատուներս վճարենք մի մարդու բուժման համար, այն էլ այդչափ ահռելի գումար, ով անգամ պետական ծառայող էլ չէ, երբ ամենևին սոցիալապես անապահով չէ ու ֆինանսական խնդիրներ, ինչպես գիտենք բոլորս, չունի: Վճարենք նաև այն դեպքում, երբ 2013թ-ի պետական բյուջեով թոշակառուների թոշակը անգամ 1000 դրամով չավելացավ, երբ գործազուրկ հաշմանդամները թոշակ են ստանում ծիծաղելի 10-20 հազար դրամ (լավագույն դեպքում), իսկ հազարավոր մարդիկ դեռ շարունակում են աշխատավարձ ստանալ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` 35 հազար դրամ:

Ինչպե՞ս կվարվի Հայրիկյանը...

Նախորդիվ` 
Կառավարությունը 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}