ՀՀԿ-ից հերքում են. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվի
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին կայանալիք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին` ուղղված Ս.Սարգսյանին:
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- հայտարարության մեջ նշել է Շարմազանովը, ավելացնելով, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում