Կենտրոնական բանկն աշխատում է ԲՀԿ-ի օգտի՞ն
Ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են: Ըստ «Հրապարակ»-ի, ձայներ ապահովելու գործին լծվել են նաև «Հայինկասացիայի» աշխատակիցները, իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:
«Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի օգտին, սակայն արտառոցն այն է, որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի:
Նկատենք, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը»,-գրել է թերթը: