Մյուս քաղաքական ուժերը չեն համաձայնել ստորագրել ՀՀԿ-ի հեղինակած փաստաթղթի տակ
Իշխող մեծամասնությունը որոշել էր այս շաբաթվա վերջին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ, որի ընթացքում քննարկման էր դնելու իր հեղինակած հայտարարությունը: Ուրբաթօրյա նիստը, ինչպես և սպասվում էր, տապալվեց. մյուս քաղաքական ուժերը չէին համաձայնել ստորագրել ՀՀԿ-ի հեղինակած փաստաթղթի տակ. գրել է «Հայկական ժամանակը»:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ առայժմ որևէ բան չի որոշել. «Արտահերթը ինքնանպատակ չի հրավիրվում, հրավիրվում է որևէ փաստաթուղթ ընդունելու համար, դա այն գործիքն է, որով պետք է արձանագրումը հիմնավորել, բայց արձանագրումը դեռևս չկա»: