Ներքին Կարմիրաղբյուրի 10-ամյա հերոսը «սկոռոստով հեծանիվ» է ուզում (տեսանյութ)
«Հինգ երեխա ենք, բազմազավակ ընտանիք ենք», -իրենց ընտանիքն է ներկայացնում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի փոքրիկ բնակիչ 10-ամյա Հայկը` արևից կարմրած այտերով, ճաքճքած ձեռքերով ու շատ աշխույժ: 10-ամյա Հայկը երեք քույր ունի` Անի, Սյուզի, Նարինե և մեկ եղբայր` Անդրանիկ: Հպարտությամբ է խոսում դիրքերում կանգնած եղբոր մասին: «Իմ եղբայրը 15 օր գնում ա պոստ, 15 օր մնում ա գյուղում», -ասում է Հայկը:
Այս լուսավոր երեխան շատ է ցանկանում «սկոռոստով հեծանիվ» ունենալ, իսկ ապագայի իր ցանկությունների մեջ համեստ է` չի ուզում գեներալ դառնալ, այլ` զինվոր: «Ուզում եմ զինվոր դառնալ», ասում է նա: Հարցին, թե չի ուզում գնալ Ռուսաստան, ինչպես գյուղից շատերը, պատասխանում է` «Չէ, ուզում եմ հայրենիքը պաշտպանել»:
Հայկի հետ զրույցի մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա