Մկրտիչ Մինասյան. Մեր ամենացավալի տեղն այն է, որ կան ուժեր, որոնք օրենքից բարձր են կանգնած
«Եղած քաղաքաշինական օրենքները, նորմերը թույլ են տալիս, որ մենք շատ լավ աշխատենք, սակայն առօրյա կյանքում այդ օրենքները ոտնահարված են լինում սեփականատերերի, հաճախ իշխանական որոշ խմբերի կողմից»,- ասուլիսում նման դիտարկում արեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նա քաղաքացիական ակտիվության կոչ արեց այս վիճակը վերացնելու համար ու նշեց օրինակներ («Մոսկվա» կինոթատռրոնի ամառային դահլիճ, Մաշտոցի պուրակ և այլն): Օրինակ բերեց նաև Փակ շուկան. չնայած Երևանի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության հրամանի` կանգնեցնել ապօրինի շինարարությունը, «բայց ամեն օր այնտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ»: «Մեր ամենացավալի տեղ էն, որ կան ուժեր, որոնք օրենքից բարձր են կանգնած, այլապես մեր օրենքները թույլ են տալիս քաղաքը տնօրինել այնպես, ինչպես պետք է»,- ասաց Մ. Մինասյանը:
Երևանի կարևորագույն հիմնախնդիրները ճարտարապետը համարում է կանաչ տարածքների քչությունը, շինությունների առատությունը: Ըստ նրա, նորակառույցները սեյսմակայուն են, շինարարության ընթացքում հետևել են սեյսմիկ նորմերին, բայց մեծ շատ խիտ են կառուցված, ինչը վտանգավոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին