Սուր շնչառական վիրուսների նվազման միտում կա. Առողջապահության նախարարություն
Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով` վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11 404 դեպք, ապա 18-24-ը` 10 180: Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից Երևանում ` 160, մարզերում` 390:
Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա H1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:
Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա