Հասարակություն 10:17 28/03/2013

Նելսոն Ստեփանյան՝ «բալթյան մրրկահավ», «խիզախ բազե», «դիպուկահար-օդաչու»…«Հայ ազգի հպարտություն»-ը 100 տարեկան է

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Լավ օդաչու-գրոհային` մարդկային ֆիզիկական և հոգևոր բարձրագույն որակների համադրությունն է, կատարելության հասցված թռիչքային վարպետությունն է»: Այսպես են բնութագրել «բալթյան մրրկահավին»` ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին 1942 թ. «Կարմիր նավատորմ» թերթում լույս տեսած մի հոդվածում:

Այսօր Նելսեն Ստեփանյանի ծննդյան օրն է: Ուղիղ 100 տարի առաջ հենց այս օրն է Շուշիում ծնվել հայ հերոսը: Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ: 1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում:
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ (1941 թ. հունիսի 23)` Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա: Ռազմաճակատ մեկնելուց առաջ նա հարազատներին գրել է. «Քանի դեռ կրծքիս տակ բաբախում է սիրտս, իմ սուրբ պարտքն եմ համարում մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել սիրելի Հայրենիքը, մեր երջանիկ խորհրդային ժողովրդին, մեր ծաղկող քաղաքները և գյուղերը: Իմ տեղը Հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում է»: Խոր ատելություն թշնամու նկատմամբ, անսահման նվիրվածություն և սեր դեպի հայրենիքը, արիություն և խիզախություն մարտերում՝ ահա հայ օդաչուի բնորոշ գծերը:

Նա 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին: 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից: Նա վիրավորվել էր ոտիքց և ստիպված էր որոշ ժամանակ հեռանալ մարտի դաշտից ու իր ընկերներից:

Առողջանալուց հետո նրան ուղարկում են Լենինգրադ: Լենինգրադի մատույցներում հերոսն իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր:
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար: Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում: Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա:
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին: 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը: Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից: Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռին հարվածում են է, և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը:
Պատերազմի դաշտում նա կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր: Ահա Հայրենական Մեծ Պատերազմում Նելսոն Ստեփանյանի մարտական հաշվի ոչ լրիվ ցանկը:

Բանակում Նելսոն Ստեփանյանն իր ամբողջ ներուժն ու գիտելիքները, կամքն ու էներգիան է գործի դրել: Նա երբեք, նույնիսկ մահվան ճիրաններում, չի մոռացել իր ընտանիքին ու հարազատ քաղաք Երևանը: «Ես կատարում եմ իմ պարտքը Հայրենիքի առաջ և համոզված եմ, որ մեր ամբողջ ընտանիքը նույնպես կկատարի իր պարտքը»,- հորն ուղղված նամակներից մեկում գրել է Նելսոն Ստեփանյանը: Իր բոլոր նամակներում նա խորհուրդ է տալիս հարազատներին չհուսահատվել, վստահ լինել, որ հաղթելու են: Իսկ իր մասին ընդամենը գրում էր. «Ես զգում եմ ինձ հիանալի»: Թերթերը հաճախ են գրել Նելսոնի թռիչքների, սխրանքների մասին՝ արտահայտելով իրենց հիացմունքը, նրան անվանել են սովետական ավիացիայի «խիզախ բազե»: Նա երբեք չի ունեցել աննպատակ որևէ օդային հարձակում, նա միշտ գտնում էր նշանակետը և հստակ դրանք վերացնում: Թռիչքների ժամանակ կատարած սխրանքերի համար նրան դիպուկահար-օդաչու որակումն են տվել:

Ստեփանյանի խառնվածքը կործանիչի միաձուլումն է ռմբակոծիչի հաշվենկատ վերլուծական մտքի հետ: Նա խիզախ էր, բայց ոչ երբեք ցուցադրական, սառնասիրտ, բայց ոչ ոք նրա սառնասրտությունը չէր համեմատում անտարբերության հետ: Նա տիրապետում էր ավիացիայի բոլոր հմտություններին, բայց հազվադեպ էր գոհ լինում իրենից. թեև հաջողությամբ ավարտում էր մարտը, բայց միշտ ինքն իրեն քննադատում էր, իր գործողություններում սխալներ էր գտնում և հաջորդ անգամ այդ սխալն այլևս չէր կրկնում: Նա սիրում էր դիմել ռիսկի: Ն. Ստեփանյանը դաժան անձնավորություն չի եղել: Ուրախ, հավատարիմ ընկեր է եղել: Նրան բնորոշ է եղել՝ կարգուկանոնին հետևող, պահանջկոտ ինչպես իր, այնպես էլ իր ենթակաների նկատմամբ: Իր գիտելիքներն ու ռազմական փորձը կարողանում էր փոխանցել ենթականերին:

Նելսոն Ստեփանյանն իր խիզախությամբ նոր, փայլուն էջ է գրել Հայրենական Մեծ Պատերազմի տարեգրության մեջ: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: 1944 թ. օգոստոի 20-ին նա արժանանում է Սովետական Միության կրկնակի հերոսի կոչման, որը շնորհվում է 1945 թ.՝ հետմահու:
Նելսոն Ստեփանյանը զոհվել է 1944 թ. դեկտեմբերի 14-ին մարտի ժամանակ: Պատերազմի ամբողջ ընթացքում նա հավատացել է, որ հաղթելու են ու հենց այդ հաղթանակին հասնելու համար նա կռվել է անձնուրաց, ու հենց այդ հաղթանակին հասնելու համար է նա նվիրել իր երիտասարդ կյանքը: Ցավոք… Նա չտեսավ այդ հաղթանակը:
Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանն ապրել է ընդամենը 31 տարի: Կյանքի վեջին չորս տարիների ընթացքում՝ ռազմի դաշտում եղած ժամանակաշրջանում, նա այնքան անձնազոհ, քաջարի և շշմեցուցիչ գործեր է կատարել, որ շատերին է թվացել, թե նա մի գեղեցիկ լեգենդ է: Գրող Նարիա Զարյանը նրան անվանել է՝ հայ ազգի հպարտություն:

Նելսոն Ստեփանյանի մասին նյութեր ու լուսանկարներ մեզ տրամադրեցին նրա եղբոր թոռնուհիները: Նյութում օգտագործվել են Խորհրդային շրջանում լույս տեսած ռուսական տարբեր թերթերում ԽՍՀՄ կրկնակի հերոսի մասին լույս տեսած հոդվածներից մեջբերումներ, «Սովետական Հայաստան» թերթից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}