Ավագ հիգշաբթի. Օրվա գլխավոր խորհուրդը` սուրբ պատարագ
Ավագ հինգշաբթին ամենալեցունն է արարողակարգի առումով: Ժամը 16.00-ին ոտնլվայի արարողությունն է, իսկ ժամը 19.00-ին կատարվելու է խավարման կարգ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվել է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև մատուցվել է Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):
Այս մասին ասուլիսում հայտնեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավագ շաբաթը մեկնարկել է մարտի 25-ին:
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոսը վերջին ընթրիքից առաջ, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Խավարման կարգի արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Ընթրիքից հետո մատնվեց հրեաների ձեռքը, չարչարվեց և խաչի վրա մեռավ մեր փրկության համար:
Քահանան ասաց, որ այսօրվա խուրհուրդը պատարագի խորհուրդն է. «Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ հիմնադրվեց պատարագի խուրհուրդը: Նա իր առաքեալների հետ վերցրեց հացը, օրհենց, ասաց` սա իմ մարմինն է, ձեր փրկության համար է, գինու գավաթը օրհնեց ու ասաց` սա իմ արյունն է, որ ձեր բոլոր քավության համար է: Այսպես հիմնադրվեց պատարագը, հաղորդության խուրհուրդը: Սա նշանակում է, որ հայ եկեղեցու ամենակարևոր խորհուրդը պատարագի խորհուրդն է, որ կատարվում է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի»: