Սամվել Գևորգյան. «Արթուրը հաղթեց թուրքին, ադրբեջանցուն և բարձր պահեց հայ ազգի պատիվը»
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը կիսվեց տպավորություններով:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում կայացած Եվրոպայի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունից մեր մարզիկները վերադարձել էին 5 մեդալով:
«Արթուր Ալեքսանյանն այս անգամ հայտնվել էր այնպիսի ուժեղ խմբում, որ, կարելի է ասել, յուրաքանչյուր գոտեմարտ նրա համար եզրափակչի նման մի բան էր: Բայց նա մենամարտեց, հաղթեց թուրքին, ադրբեջանցուն, բարձր պահեց մեր ազգի պատիվը և հռչակվեց չեմպիոն: Մերոնք կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, բայց, ամբողջ Եվրոպայում, 7 քաշային կարգերում 3 մեդալ ունենալը ևս մեծ հաջողություն է: Ֆեդերացիայի, նախարարության և բոլորի կողմից որևէ վրիպում չի եղել: Ամեն ինչ հրաշալի էր:
Լավ կլիներ, որ Պարոն Ջուլֆալակյանը լիներ այստեղ և պատասխաներ բոլոր հարցերին: Հիմա նա քաղաքում չէ: Այսօր Բելառուսի ֆեդերացիայի նախագահի ծննդյան օրն է, և ՖԻԼԱ-ի անդամներով գտնվում են այնտեղ: Սա հարգելի պատճառ է, որ բացակայում է պարոն Ջուլֆալակյանը:
Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին և Ռոման Ամոյանին, ապա նրանք հանգստանում են: Ռոմանն ու Արսենը բոլոր մրցաշարերում ցանկանում են չեմպիոն դառնալ, բայց զգացինք, որ դեռ լիարժեք չեն հանգստացել»,- նշեց Սամվել Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում