«10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում». արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել «The Moscow Times»-ը
Ռուսական անգլալեզու «The Moscow Times» պարբերականն անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի հողատարածքների վարձակալության հարցին՝ որով նախատեսված է հայկական արոտավայրերը հանձնել Իրանին՝ անասունների բուծման նպատակով: Հոդվածագիր Ջեյմս Բրուքը գրում է, թե առաջին հայացքից գործարքը ձեռնտու է երկու երկրների համար. Իրանը ժողովրդագրական աճ է արձանագրել՝ վերջին 40 տարիներին կրկնապատկելով իր ազգաբնակչությունն ու հասնելով մոտ 75 միլիոնի: Նրանց էժան և ավանդական սնունդ է պետք: Արձանագրվում է, որ Իրանի բնակչության կեսը 35 տարեկանից ցածր է, իսկ 71 տոկոսն ապրում է քաղաքներում: Օգնությունն այս իրավիճակում հյուսիսում գտնվող Հայաստանն է՝ ավելի ստույգ այդ երկրի անմշակ արտովայրերը:
Սակավաթիվ հայեր են այսօր ցանկանում հովիվ աշխատել, իսկ երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալներով հանրապետության արոտավայրերի 70 տոկոսը` այն է 800,000 հեկտար չի օգտագործվում:
Բրուքը վկայակոչում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ով առաջարկում է վարձակալել հայկական հողատարածքները իրանական ոչխաների բուծման համար: Դեսպանը կանխատեսում է, որ արոտավայրերի շահագործման դեպքում Հայաստանը տաս տարվա ընթացքում կկարողանա տարեկան մոտ 2-3 միլիոն գլուխ անասուն արտահանել Իրան: Հեղինակի գնահատմամբ, առաջին հայացքից ամեն ինչ կարգին է թվում, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու ներդումների պակասը: Այնուհանդերձ, բնապահպան Հասմիկ Էվոյանը իր հետ զրույցում միամտութուն է որակել նման մոտեցումը և ներկայացրել հայերի համար գործարքի վնասակար կողմերը:
«Չնայած այն հանգամանքին, որ Սյունիքի մարզը Հայաստանի մեծությամբ երկրորդ մարզն է, այն սակավ բնակեցված է: Զբաղեցնելով երկրի տարածքի 15 տոկոսը` մարզի բնակչությունը չի գերազանցում Հայաստանի ողջ բնակչության նույնիսկ 5 տոկոսը: Բնակչության նվազումն արձանագրվել է 1980-ականների վերջին` ադրբեջանական փոքրամասնության կողմից տարածքները լքելուց հետո»:
Հեղինակի խոսքերով, ծրագրի իրականացումն ենթադրում է իրանցի հովիվների բնակեցումն Հայաստանում, ամենայն հավանականությամբ ընտանիքներով:
«Նախնական հաշվարկները վկայում են, որ տարեկան 2-3 միլիոն գլուխ անասունի արտահանումը Իրան ենթադրում է Հայաստանի հարավում մոտ 5 միլիոն գլուխ իրանական անասունի բուծում: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, մեկ հովիվին դժվար կլինի հետևել 500 ոչխարի: Նույն հաշվարկները ցույց են տալիս, որ անասուններին խնամելու համար անհրաժեշտ է մոտ 10 հազար հովիվ: Իսկ ո՞րտեղից կարող են գալ նրանք», - հռետորական հարց է հնչեցնում հեղինակը:
Այս համատեքստում հիշատակվում է, որ արոտավայրերի վարձակալության համապատասխան հուշագիրը ստորագրվել է Սյունիքի մարզի և իրանական Արևելյան Ատրպատական շրջանի միջև, որի բնակչությունը մոտ 20 անգամ գերազանցում է Սյունիքի բնակչությանը և որը մեծ նշանակություն ունի Հյուսիսային Իրանի ադրբեջանական էթնիկ փոքրամասնության համար, այն նահանգում կազմում է մոտ 17 միլիոն: Նրանք էլ ենթադրաբար կժամանեն Հայաստան:
«Վերնոշյալ գործարքը կնշանակի մոտ 10 հազար էթնիկ ադրբեջանցիների հաստատումը Հայաստանում ՝ ընտանիքներով և որսորդական շներով: Այստեղ կա մեկ նրբություն ևս: Անցած 20 տարիների ընթացքում լեռնային արոտավայրերից հայ հովիվների հեռացումը գայլերի աճ է արձանագրել, և Հայաստանի կառավարությունը 275 դոլար է վճարում է մեկ սպանված գայլի դիմաց: Հետևաբար, տրամաբանական կլինի, որպեսզի իրանցի հովիվները ևս զինվեն՝ հոտը գայլերից և այլ գիշատիչներից պաշտպանելու համար» -գրում է հեղինակը:
«Կարճ ասած, հայերն ասում են, որ իրանցիների հետ գործարքի արդյունքում Հայաստան կգան հազարավոր էթնիկ ադրբեջանցիներ, այն էլ զինված և մի բան էլ՝ կհաստատվեն ռազմավարական նշանակություն ունեցող մարզում»:
Բրուքը մեջբերում է նաև բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքերը:
«Հիշում եմ, երբ սովետական տարիներին ադրբեջանցիները վերահսկողություն էին սահմանել Սյունիքում: Մենք ազատագրեցինք այդ հողերը իսկ այժմ նորից ցանկանում ենք հանձնել դրանք: Մի՞թե չի կարելի հասկանալ, որ դրանք նույն ադրբեջանցիներն են, միայն թե Իրանի քաղաքացիներ դարձած....այդ հողերի վրա թափված արյունն անտեղի թափված կլինի»:
Հոդվածի վերջում հեղինակը, անդրադառնալով վերջերս կայացած ՀՀ նախագահական ընտրություններին ու դրան հաջորդած գործընթացներին, այնուհանդերձ, նկատում է, թե բոլոր նշաններով իրանական արոտավայրերի վարձակալության նախագիծը բյուրոկրատական մահվան կարժանանա և կթաղվի գյուղատնտեսության նախարարությունում:
Նախորդող հրապարակումներ`
Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին