Տոտտին միայն Մեսսիին է իրենից բարձր դասում
«Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին համարում է, որ ինքն իտալացի լավագույն ֆուտբոլիստն է և իրենից բարձր ոչ մեկի չի տեսնում:
«Միայն մեկ ֆուտբոլիստ կա, ով կարող է անել այն ամենը, ինչի ես եմ ունակ,- Տոտտիի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Խոսքը Մեսսիի մասին է: Կարծում եմ` իտալացի ֆուտբոլիստների շրջանում չկա մեկը, ում հնարավոր է ինձանից բարձր դասել: Սակայն ես դեռ չեմ հասել այն ամենին, ինչ ցանկանում եմ: Այո, աշխատել եմ մեծագույն մարզիչների հետ, բայց երբեք չեմ խաղացել Մոուրինյոյի ղեկավարությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները