Հարցազրույցներ 15:32 28/03/2013

Վ. Այվազյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական պահանջների բավարարումը կնշանակի սահմանադրական կարգի տապալում

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների իրականացման իրավական բնույթի և սահմանադրա-իրավական բովանդակության շուրջ Panorama.am-ի զրույցը ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանի հետ:

-Պարոն Այվազյան, Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջներ է ներկայացրել՝ առաջարկելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նաև, ինչպես ասվում է, «ժողովրդի հետ կիսել իշխանությունը»՝ կոնկրետ պաշտոնների տեսքով: Ըստ Ձեզ, սահանադրա-իրավական նորմերով ինչպե՞ս կարող է կարգավորվել այդ պահանջների իրականացումը:

-Ցանկացած կայացած և ժողովրդավարական պետությունում բոլոր տեսակի քաղաքական ու հասարակական գործընթացները կարգավորվում են սահմանադրա-իրավական նորմերով: Այս տեսակետից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջի առումով Սահմանադրությունը հստակ և սպառիչ կերպով տալիս է այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում նախագահն իրավունք ունի ազատ արձակել Ազգային ժողովը: Դա ամրագրված է Սահմանադրության 74.1 հոդվածով (Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:) Ներկա պայմաններում Սահմանադրության նշած այդ հիմքերից որևէ մեկը գոյություն չունի: Այս պարագայում նախագահը, բնականաբար, չի կարող արձագել խորհրդարանը, քանի որ դա կլինի հակասահմանադրական: Տեսականորեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել, եթե ողջ ԱԺ Հանրապետական ու մնացած խմբակցությունների անդամ պատգամավորները հրաժարական տան: Բայց դա պատկերացնելը դժվար է: Ոստի նախագահը չի կարող իր ցանկությամբ նշանակել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե դա տեղի ունենա, կլինի շատ վտանգավոր նախադեպ, երբ երկրում սահմանադրական կարգ չկա և բոլոր խնդիրները լուծվում են քաղաքական նպատակահարմարությամբ: Սահմանադրությանը հակասող նման պահանջների զուտ քաղաքական նպատակահարմարությամբ բավարարումը կնշանակի սահմանադրական կարգի տապալում:

-Մնացած պահանջները, որոնք վերաբերում են ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և ընտրակեղծարարների պատժելուն, նույնպե՞ս հակասում են սահմանադրա-իրավական կարգավորումներին: 
-Եթե դիտարկելու լինենք մեծամասնական ընտրակարգը վերացնելու և միայն համամասնական ընտրակարգ սահմանելու պահանջը, ապա ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը քաղաքական ուժերի բանակցությունների առարկա կարող է լինել: Այստեղ հակամասահմանադրական տարր չկա: Սակայն այս առումով, իմ կարծիքով, ևս անթույլատրելի է հարցին մոտենալ քաղաքական նպատակահարմարության համատեքստում և իրավիճակային արդյունավետության առումով: Հարցին պետք է մոտենալ համակարգային առումով: Այսօրվա քաղաքական իրավիճակը մեղմելու համար իրավիճակային լուծում տալը, հետագայում այլ խնդիրների առջև կանգնելը արդյունավետ լինել չի կարող: Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի վերանայմանը, ապա այս խնդիրն ունի տեխնիկական բնույթ, և շատ ազատ կերպով և՛ նախագահը՝ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական ուժի ղեկավար, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են բանակցել, ցանկացած քաղաքական կոնսենսուսի կարող են գալ, որը կարող են խորհրդարանի կողմից ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելու միջոցով ամրագրել: Այս հարցում ևս հակասահմանադրական որևէ պահանջ չկա: «Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում» պահանջի վերաբերյալ պետք է ասել, որ Սահմանադրության համաձայն մարզպետներին նշանակում է կառավարությունը, իսկ կառավարության ընդունած որոշումը վավերացնում է նախագահը: Այսինքն՝ այս պարագայում պետք է բանակցեն ոչ միայն նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այլև բանակցության սեղանին պետք է նստի նաև կառավարությունը: Եթե, իհարկե, օբյհեկտիվ անհրաժեշտությունից ելնելով գան ընդհանուր համաձայնության, այստեղ հակասահմանադրական ընթացակարգ չկա: Իսկ ահա «Ընտրակեղծարար մարզպետների, քաղաքապետերի և գյուղապետերի աշխատանքից ազատելու» մասին խոսելիս դարձյալ պետք է փաստենք, որ այս պահանջով շեղվում ենք սահմանադրա-իրավական կարգավորման ոլորտից: Դա նշանակում է բացարձակ արհամարհական վերաբերմունք մեր բարձր դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ: Եթե Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ նման կարգի խախտումներ տեղի չեն ունեցել, քանի որ նման ապացույցներ չեն ներկայացվել, ապա հիմա ի՞նչն ենք հիմք ընդունում, որպեսզի մարզպետներին, քաղաքապետերին և գյուղապետերին անվանենք կեղծարարներ, հանցագործներ, և նրանց պատասխանատվության ենթարկեն: Միայն բամբասանքի հիմքով նման որոշում կայացնելը կրկին նշանակում է տապալել երկրում սահմանադրական կարգը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:

-Ի՞նչ կասեք կոնկրետ ղեկավար պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված մարդկանց նշանակելու վերաբերյալ պահանջներին՝ ՀՀ Գլխավոր դատախազությունում, ԱԱԾ-ում, ՊԵԿ-ում և այլն:
-Պետք է նշել, որ Հանրապետության նախագահը պատասխանատվություն է կրում ՀՀ ազգային անվտանգության համար, իսկ ազգային անվտանգության համար պատասխանատվությունն իրացնում է իր կողմից նշանակված պաշտոնյաների միջոցով: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձը լինի ԱԱԾ ղեկավար, ապա վերջինս կունենա դուալիստական ենթակայություն՝ միաժամանակ ենթարկվելով և նախագահին, և ՐաՖՖի Հովհաննիսյանին: ԱԱԾ ղեկավարը պարտավոր է ՀՀ նախագահի հանձնարարականները կատարել: Ենթադրենք, ԱԱԾ ղեկավարն ասի, որ ինձ Րաֆֆի Հովհաննիսյանն է նշանակել, և ես համաձայն չեմ այդ հանձնարարականի հետ ու չեմ կատարում, ապա այս պարագայում մեր ամբողջ սահմանադրական կարգն ու ազգային անվտանգությունը վտանգի է ենթարկվում: Հետևաբար, ես միանգամայն օրինաչափ եմ համարում, որ նշված պաշտոնայները՝ Գլխավոր դատախազը, ՊԵԿ-ի ղեկավարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանությունը չի նշված չէ, նաև ոստիկանապետը բացառապես լինեն հանրապետության նախագահի կողմից միանձնյա նշանակվող պաշտոնատար անձինք, քանի որ նրանց հետ միասին նախագահը պատասխանատվություն է կրում երկրի ազգային անվտանգության համար: Իսկ ազգային անվտանգությունը քաղաքական կոնսենսուսի առարկա դարձնելը անթույլատրելի է: Հարկ եմ համարում ընդգծել, որ այս ամեն ինչը պայմանագրով ամրագրելը նույնպես հակասահմանադրական է: Ես չեմ պատկերացնում, որ այդ նշանակվող պաշտոնյաները կարող են երկակի ենթակայություն ունենալ: Նրանք պետք է կատարեն նախագահի հանձնարարականները, եթե չկատարեցին, նախագահն իրավունք ունի նրանց աշխատանքից ազատել: Այս պարագայում Գլխավոր դատախազ և ԱԱԾ ղեկավար նշանակելիս խիստ հակասահմանադրական է նրանց նշանակման հետ կապված ինչ-որ քաղաքական բնույթի պայմանագիր կնքելը: Արդեն իսկ նման պայմանագիրը հակասահմանադրական է:

-Սերժ Սարգսյանը, պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահանջներին, նշել է, որ ուրախալի է այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և ըստ էության, նախագահը իր կողմից պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ հարցը: Ըստ Ձեզ, սահմանադրա-իրավական կարգավորումների տեսանկյունից ի՞նչ վերահսկողական գործառույթներ կարող է ստանձնել ընդդիմությունը և ի՞նչ տեսքով:

-Ընդդիմության վերահսկողության ամենաարդյունավետ խնդիրը դա երկրի սահմանադրա-իրավական համակարգին քաջ տեղյակ լինելն է և քաղաքացիական հասարակության առկայությունը: Եթե ընդդիմությունը կարողանա ներկայացնել սահմանադրական կարգավորումների տրամաբանությունից բխող պահանջներ, իշխանությունը չի կարող անտեսել դրանք: Հակառակ պարագայում նման պահանջները կարող են կրել չկհիմնավորված հոգեհուզական բնույթ և հրահրել հասարակության մեջ զանգվածային անկարգություններ: Սահմանադրությունը չի կարող լինել իշխանության ուընդդիմության բանակցության արդյունք և առուծախի առարկա:


Նախորդիվ՝   Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները

Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}