Սիրիայում Իրանի դեսպանությունը հերքել է զինյալների կողմից իրանական ինքնաթիռ կործանելու մասին տեղեկատվությունը
Սիրիայում Իրանի դեսպանությունը հերքել է զինյալների կողմից իրանական ինքնաթիռ կործանելու մասին տեղեկատվությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներից մեկը՝ «Սիրիայի ազատ բանակը», հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին կարողացել են կործանել իրանական ինքնաթիռ:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ զինյալները մի ֆիլմ են հրապարակել, որտեղ սակայն հստակ չի երևում, թե կործանվողն ինչ ինքնաթիռ է:
Նախորդող հրապարակումներ՝
Սիրիայի ընդդիմադիր խմբերը պնդում են, որ Հալեպում իրանական ինքնաթիռ են կործանել. Իրանի արձագանքը
Սիրիայի ազատ բանակ. Իրանցիները 24 ժամվա ընթացքում պետք է լքեն Սիրիայի տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին