Քննարկվել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի Համաշխարհային բանկի կրթության թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում են ԿԳՆ պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի ընթացքը և նոր վարկային ծրագրի մանրամասները:
Նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է READ դրամաշնորհային ծրագրի ընթացքին, որը հիմնականում միտված է գնահատման համակարգի բարելավման խնդիրներին: Այդ համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է ծրագրի շրջանակում դպրոցներում ընթացիկ և արտաքին գնահատման, ինչպես նաև ավարտական և միասնական քննությունների անցկացման խնդիրները: Նախարարն ընդգծել է նաև բուհերից մեկում «Գնահատում, թեստոլոգիա» մագիստրոսական ծրագրի ներդրման հնարավորության խնդիրը, որն իր մեջ ներառում է մի քանի մասնագիտացումներ` դասավանդման մեթոդիկա, առարկայական ծրագրերի և չափորոշիչների մշակման տեսություն, գնահատում, թեստավորում, ինչպես նաև կրթության մեջ գիտահետազոտական մեթոդներ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Աեդոյը դրական է գնահատել ընթացիկ վարկային ծրագիրը և անդրադարձել նոր ծրագրի մանրամասներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա