Բակո Սահակյանը մասնակցել Մարտունու շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Մարտունի քաղաք և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նիստին զեկույցներով հանդես են եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ անցած տարվա ընթացքում շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, որոնց արդյունքներն ակնառու են: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի խոսքով, շրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ և անելիքներ: Բակո Սահակյանն ընդգծել է ակտիվ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը ևհանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:
Հաշվետու նիստին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին