«Եվրատեսիլ-2013» մրցույթում «Դորիանս»-ը ելույթ է ունենալու մայիսի 16-ին 11 համարի ներքո
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ 11 համարի ներքո: Այս մասին տեղեկանում են մրցույթի պաշտոնական կայքից:
Նշենք, որ այս տարի մրցույթի ելույթների հերթականությունը որոշվել է շոուի պրոդյուսերների կողմից ի տարբերություն նախորդ տարիների, երբ վիճակահանություն էր լինում: Որոշումը կայացվել է նախօրեին:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, ելույթ ունեցող երկրների ներկայացուցները հետևյալ հերթականությամբ են հանդես գալու՝
1. Լատվիա
2. Սան-Մարինո
3. Մակեդոնիա
4. Ադրբեջան
5. Ֆինլանդիա
6. Մալթա
7. Բուլղարիա
8. Իսլանդիա
9. Հունաստան
10. Իսրայել
11. Հայաստան
12. Հունգարիա
13. Նորվեգիա
14. Ալբանիա
15. Վրաստան
16. Շվեյցարիա
17. Ռումինիա
Առաջին կիսաեզրափակչում` մայիսի 14-ին, երկրների ներկայացուցիչները հետևյալ հերթականությամբ հանդես կգան՝
1. Ավստրիա
2. Էստոնիա
3. Սլովենիա
4. Խորվաթիա
5. Դանիա
6. Ռուսաստան
7. Ուկրաինա
8. Նիդերլանդներ
9. Մոնտենեգրո
10. Լիտվա
11. Բելառուս
12. Մոլդովա
13. Իռլանդիա
14. Կիպրոս
15. Բելգիա
16. Սերբիա
«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: 7: Մեծ հնգյակի երկրները (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան, մրցույթի կանոնների համաձայն, ելույթ կունենան միայն եզրափակչի օրը` մայիսի 18-ին: