Հենրիխ Մխիթարյան. «Ինձ սխալ են հասկացել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով այդ հանդիպմանը, տեղեկություններ հրապարակեցին, որ, իբր, հայ ֆուտբոլիստն ամեն ինչ կանի` առաջիկա ամռանը Եվրոպայի ուժեղագույն որևէ ակումբ տեղափոխվելու համար:
Դոնեցկ վերադառնալուց հետո «Շախտյորի» պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաև այդ հարցին:
«Ես «Շախտյորի» խաղացողն եմ և շատ ուրախ եմ դրա համար,- ասել է Մխիթարյանը:- Այս ակումբի հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թ.: Դա ուսանողների հետ սովորական հանդիպում էր: Նրանք ինձ հարցեր էին տալիս, երբեմն` կատակի ձևով, ես պատասխանում էի: Ինձ ճիշտ չեն հասկացել և սխալ են մեկնաբանել իմ բառերը»: