Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սյունիքի մարզպետին. Պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես խոցել եմ Ձեր տխուր հոգին
Եթե դուք ինձ սպառնում եք, որ օձի գլխի նման իմ գլուխն եք ջարդելու ժողովրդի առաջ, ապա ես Ձեզ ժամադրում եմ` Կապան, երկուշաբթի, ժամը 10-ին: Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝դիմելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա ասաց, որ այդ օրը ինքը լինելու է Սյունիքի ու Արարատի տարբեր բնակավայրերում, հաջորդ օրը Արագածոտնում և Շիրակում, այնուհետև Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, հինգշաբթի ևս կլինեն Տավուշի ու Լոռիի մի քանի բնակավայրերում:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերը հրապարակել էր Ս. Խաչատրյանի հետ Սեդա Մավյանի հարցազրույցը, որտեղ Ս. Խաչատրյանը խոստացել էր Հովհաննիսյանի գլուխը ջարդել այսպես. «Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ օձի գլխի պես»:
Նույն հարցազրույցում Սյունիքի մարզպետը նշել էր, որ Հովհաննիսյանն իրեն դիմում է մականունով: «Ուրեմն, տեսեք, հիմա, քիչ առաջ ինքը խոսում էր մականունով։ Դեռ իրեն որևէ մեկը թույլ չի տվել մարդկանց հետ մականունով խոսել։ Եվ ես իրենից պահանջում եմ, որ ներողություն խնդրի մականունով խոսելու համար։ Ես, երբ որ առիթ է եղել, իր հետ խոսելու, դիմել եմ «պարոն Հովհաննիսյանով»։ Հիմա էլ դիմում եմ պարոն Հովհաննիսյանին, հիմա ես խնդրում եմ, որպեսզի իրեն տեղեկացնեք, որ մականունով խոսելու համար պետք է ներողություն խնդրի»:
Ազատության հրապարակում արձագանքելով սրան` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, Ս. Խաչատրյանին դիմում է «պարոն Լիցկա»:
«Ինքը մի տեղ գրել էր, որ դա հպարտության մականուն է, դրա համար ես նրան պատվում էի պարոն Լիցկա ասելով, բայց, եթե ես վիրավորել եմ իր փափուկ խիղճը, սրանից հետո ես իրեն կասեմ պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես խոցել եմ Ձեր տխուր հոգին»,-ասաց Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են