«Կարֆուրը» կգնի՞ «Երևան Սիթի» խանութների ցանցը
«Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս «Երևան Սիթի» խանութների ցանցը Ֆրանսիական «Կարֆուր» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ:
«Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսիացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի իշխանությունների կողմից: Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ «Կարֆուրը» գնի Ս.Ալեքսանյանի հսկայական խանութների ցանցը և միանգամից այդպիսի լայն ներգրավվածությամբ մուտք գործի ՀՀ շուկա, նշանակում է՝ նրանք վերջապես որոշել են ներկրման ու իրացման շուկան ապամոնոպոլիզացնելու քաղաքական կամք դրսևորել»,-գրել է թերթը: