Դանակով ԱԺ ներխուժած երիտասարդը բժիշկների վերահսկողության տակ է
Մարտի 25-ին կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, ով մարտի 22-ին ՀՀ ԱԺ էր ներխուժել դանակով և հրազենային վնասվածք ստացել, դեռ բուժվում է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ եթե փորձագետների եզրակացությամբ պարզվի, որ Վ. Գալստյանը հոգեկան խանգարում ունի, հնարավոր է` նա տեղափոխվի հոգեբուժարան, այնուհետ ազատվի պատժից: