Կարեն Անդրեասյանը շնորհակալ է խորհրդարանական մեծամասնությանը, բայց պարտական չէ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալ է խորհրդարանական մեծամասնությանը իրեն ընտրելու համար, սակայն ոչնչով պարտական չէ նրանց: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպան Անդրեասյանը` նկատելով, որ այժմ որոշ հանրապետականներ իր հասցեին ուղղված քննադատություններ են անում:
Նշենք, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը Ազգային ժոովին ներկայացնում է նախագահը, և խորհրդարանը ընտրություն է կատարում:
«Եթե որևէ մեկը բավարարված չէ իմ աշխատանքով, հնարավոր է քննարկել այդ հարցը խորհրդարանում», -հավելեց Պաշտպանը: Նա նկատեց, որ իրեն ընտրել է կոալիցիա կազմող կուսակցությունները` այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը», Հանրապետականը և «Օրինաց երկիրը»: «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն ոչնչով պարտական չեմ: Ես այստեղ եմ այն բանի համար, որպեսզի կատարեմ իմ աշխատանքը», -հավելեց պաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին