Բաքվում «НТВ»-ի լրագրողների համար 14-16 տարեկան անբարոյականներով լի ավտոբուս են վարձել
Ռուսաստանի «НТВ» և «Первый канал» հեռուստաալիքների հետ երկար ժամանակ համագործակցող ադրբեջանցի լրագրող Էլխան Միրզոևը «Օստանկինոյի իմ երազները կամ էլ սուբյեկտիվ մտքեր» վերնագրով գիրք է հրապարակել, որում ներկայացվում են Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին վերաբերվող հետաքրքիր փաստեր:
Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը ընթերցողներին է ներկայացրել գրքում Հեյդար Ալիևի հիմնադրամի մասին պատմող հատվածները, որում բացահայտվում են հիմնադրամի կողմից կատարված մի շարք կոռուպցիոն գործողություններ:
Այսպես, 2006 թվականին Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ռուսական «НТВ» հեռուստաալիքին պատվիրել է 45 վայրկյանանոց զբոսաշրջային գովազդ նկարահանել: Գովազդը պատրաստել են «НТВ դիզայն» ընկերության և հեռուստաալիքի գեղարվեստական տնօրեն Սերգեյ Շանովիչն ու այն ժամանակ լուրերի ծառայության աշխատակից Մաքսիմ Սոկոլովը: Ռուս գործընկերները Էլխան Միրզոևին պատմել են, որ չնայած այն պատվիրված է եղել պետական վարչության կողմից, սակայն, չգիտես ինչու, ծախսերը հոգացել է Հեյդար Ալիևի հիմնադրամը: Հետագայում այդ հոլովակը ցուցադրվել է նաև CNN-ի եթերում:
«Հոլովակը բավականին հաջող էր, շքեղ, բայց որևիցէ առանձնահատուկ բան նրանում չկար: «НТВ»-ի աշխատակիցներին վճարված մի քանի հարյուր հազար դոլար գումարն այն չարժեր: Այդ «արտադրանքից» կոռուպցիայի, նավթադոլարների, բյուջեի յուրացումների հոտ էր գալիս, երևում էր, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը վիրավորում իր սեփական ժողովրդին: Այդ գովազդային հոլովակի մաքսիմալ արժեքը կարող էր 5 հազար դոլար լինել: Անձամբ ես, այդ տեսահոլովակի համար կխնայեի փողերս: Սակայն այդ ամենը սպասելի է, քանի որ պատվիրատուների, կազմակերպիչների գլխով ուտել-խմելուց, նման առիթներով գումար կորզելուց բացի, այլ բան, իհարկե, չի անցնում»,- պատմում է Միրզոևը:
«НТВ»-ի գործընկերները Միրզոևին պատմել են նաև Բաքվի ընդունելությունից ստացած իրենց տպավորությունների մասին: Այսպես, «թանկագին հյուրերին» հաճոյանալու նպատակով «նկարահանման ամբողջ խմբի համար անբարոյականներով լի էլիտար ավտոբուս էին վարձել… Անչափահաս անբարոյականներով. աղջիկները 14-16 տարեկան էին: Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից կազմակերպած ծառայության վերաբերյալ Մաքսիմն, իհարկե, բոլորին չէր պատմում, բայց «НТВ»-ում բոլորը իմացել էին իրենց գործընկերների այդ «աշխատանքի» մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին