Պաշտպանը խոստանում է մանրադիտակի տակ պահել դատական համակարգը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իրավամբ լիազորություն չունի խառնվել դատարաններում քննվող գործերին և դրանց գնահատականներ տալ: Սակայն դրա փոխարեն դատական համակարգը որոշել են մոնիտորինգի տակ պահել այլ կերպ: Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցը ներկայացնելու նպատակով հրավիրված այսօրվա ասուլիսում Անդրեասյանը հայտարարեց, որ արդեն հանձնարարվել է պաշտպանի գրասենյակի համապատասխան աշխատողին քննել, ուսումնասիրել արդեն ավարտված գործերը և դրանց վերաբերյալ եզրակացություններ կազմել:
Մեր հարցին, արդյոք Պաշտպանի ամենամյա զեկույցին դատական համակարգի բուռն արձագանքից հետո Կարեն Անդրեասյանը թշնամանքով է լցվել և այս քայլը դրա պատասխանն է լինելու, օմբուդսմենն ասաց, որ իրենք որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունեն: