Սպորտ 14:50 29/03/2013

Հայրապետյան. «Պատրաստվում ենք հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ»

2009 թ. դեկտեմբերին մեր թղթակիցը բացառիկ հարցազրույց անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ` խոսելով հայաստանյան ֆուտբոլային կյանքի, հավաքականների ու մարզաձևի զարգացման խնդիրների մասին: Այն ժամանակ, քանի դեռ ակտիվորեն քննարկվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և դրանց վրա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների ընտրական հանդիպումների ազդեցության հարցերը, մեր թղթակիցը գաղափար էր առաջ քաշել. արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի՞ կարող Թուրքիայի ֆեդերացիայի հետ համատեղ հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ` Եվրոպայի առաջնությունը անցկացնելու համար: 

Ի՞նչ էր դա տալու Հայաստանին: Առաջին` խոշոր մրցաշարի անցկացումը երկրին հնարավորություն է տալիս եվրոպական մակարդակի հասցնել իր ենթակառուցվածքները: Երկրորդ` Հայաստան-Թուրքիա սահմանն ինքնըստինքյան կբացվեր` ապահովելու համար ֆուտբոլասերների ազատ տեղաշարժը մի երկրից մյուսը: Իսկ քանի որ ՈՒԵՖԱ-ն բարձր է գնահատում ֆուտբոլի դերը և աշխատում է մեծացնել նրա ազդեցությունը ժողովուրդների ու պետությունների հաշտեցման գործընթացում, կարելի էր ասել, որ մեր հայտը կարող էր լրացուցիչ առավելություն ունենալ եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունում: Մյուս կողմից` Թուրքիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին` կազմակերպելու «Եվրո-2016»-ը, սակայն զիջել էր Ֆրանսիայի հետ մրցակցությունում: Եվրոպայի 2020 թ. առաջնությունը կազմակերպելու նրա հայտը կարող էր լրացուցիչ կշիռ ունենալ` միանալով հայաստանյան հայտ հետ:

Ռուբեն Հայրապետյանի
հետ հարցազրույցի այդ հատվածն այժմ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

- Ի դեպ, քաղաքականությունից կարելի է օգուտ քաղել, եթե, օրինակ, հիմք ընդունելով հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, որի հանդեպ իր դրական վերաբերմունքը չի թաքցնում նաև ՈՒԵՖԱ-ն, Հայաստանը Թուրքիայի հետ միասին հանդես գա նախաձեռնությամբ` Եվրոպայի որևէ առաջնություն կազմակերպելու համար:

- Ցավոք, առաջիկա 20 տարվա ընթացքում մեր երկիրը պատրաստ չի լինի նման միջոցառման: Ենթադրենք` մարզադաշտ կառուցեցինք, որը նույնպես դժվար խնդիր է: Բայց օդանավակայանների, ճանապարհների, հյուրանոցների հարցում ինչպե՞ս կարող ենք համապատասխան մակարդակ ապահովել: Միանգամից ասեմ, որ պատկերացնեք. 300-400 հազար մարդ է ժամանելու Հայաստան: Որտե՞ղ ենք նրանց տեղավորելու: Ուկրաինան այսօր լուծում է մարզադաշտերի խնդիրը, սակայն դժվարությունների առջև է հայտնվել ենթակառուցվածքների բարելավման հարցում: Դոնեցկի «Շախտյորի» «Դոնբաս Արենա» մարզադաշտն այս պահին աշխարհում լավագույնն է: Բայց այնտեղ խաղեր չեն լինի, որովհետև պետությունն օդանավակայան չի կառուցել: Համապատասխան քանակով հիվանդանոցներ են պետք: Նման հզոր պետությունը չի կարողանում լուծել այդ խնդիրները, իսկ մենք նույնիսկ երազել չենք կարող: Հայաստանում ընդամենը 3100 հյուրանոցային համար ունենք: Ամենամեծ հյուրանոցը` «Արմենիա Մարիոթը», կարող է 400 մարդ տեղավորել: Այո, ես հայտ կներկայացնեմ, բայց միայն` ՈՒԵՖԱ-ի համաժողով կազմակերպելու նպատակով: Նույնիսկ ՖԻՖԱ-ի համաժողովը չենք կարող անցկացնել, որովհետև 2500-3000 մարդ է գալու, իսկ բոլորին պետք է տեղավորել 5 աստղանի հյուրանոցներում: Ենթադրենք` 500 մարդու կտեղավորենք «Արմենիայում», 500-ական էլ` «Երևան», «Գոլդեն Փելես», «Կոնգրես» հյուրանոցներում: Իսկ մյուսների՞ն… Պետության վրա հույս չենք կարող դնել հասկանալի պատճառներով: Մի մասն իր վրա պետք է վերցնի մասնավոր հատվածը, ինչպես արվել է Ուկրաինայում: Իշխանությունները գործարարներին հանձնարարեցին հյուրանոցներ կառուցել: Ռինատ Ախմետովը 5 աստղանի հյուրանոց է կառուցում` 600 տեղով, Օլեգ Մկրտչյանը` 520 տեղով 5 աստղանի հյուրանոց: Բայց պարզվում է` մասնավորը գործ է անում է, իսկ պետությունը` ոչ: Նույնիսկ Թուրքիայի պես պետությունը չի կարող հիմա մտածել մայրցամաքային խոշոր ֆուտբոլային միջոցառումներ անցկացնելու մասին…

Եվ ահա այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ` Եվրոպայի 2020 թ. առաջնության որոշ խաղեր մեր երկրում անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ը, ըստ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման, անցկացվելու է 13 երկրում:

«Անկեղծ ասած` ցանկանում էինք Չեխիայի հավաքականի հետ խաղն անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում` լի տրիբունաներով: «Հրազդանում» ազատ տեղեր շատ են լինում, սակայն այսուհետ նմանատիպ բոլոր հանդիպումները կանցկացվեն այնտեղ:

Ի դեպ, ՀՀ նախագահի հրամանով առաջիկա 5 տարվա ընթացքում «Հրազդան» մարզադաշտը պետք է վերակառուցել և դարձնել եվրոպական լավագույն արենաներից մեկը: Պատրաստվում ենք հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ` Եվրոպայի 2020 թ. առաջնության խաղեր անցկացնելու նպատակով»,- ասաց Հայրապետյանը:

Անշուշտ, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան վերջապես նախաձեռնություն կդրսևորի և կպայքարի մայրցամաքային մրցաշարի հանդիպումներ անցկացնելու համար: Բայց ուզում ենք նույն հարցը հղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` իր իսկ ձևակերպումով:

«Ենթադրենք` մարզադաշտ կառուցեցինք, որը նույնպես դժվար խնդիր է: Բայց օդանավակայանների, ճանապարհների, հյուրանոցների հարցում ինչպե՞ս կարող ենք համապատասխան մակարդակ ապահովել…
Հայաստանում ընդամենը 3100 հյուրանոցային համար ունենք: Ամենամեծ հյուրանոցը` «Արմենիա Մարիոթը», կարող է 400 մարդ տեղավորել…
Նույնիսկ ՖԻՖԱ-ի համաժողովը չենք կարող անցկացնել, որովհետև 2500-3000 մարդ է գալու, իսկ բոլորին պետք է տեղավորել 5 աստղանի հյուրանոցներում: Ենթադրենք` 500 մարդու կտեղավորենք «Արմենիայում», 500-ական էլ` «Երևան», «Գոլդեն Փելես», «Կոնգրես» հյուրանոցներում: Իսկ մյուսների՞ն…»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}