«Սինոփսիս Արմենիան» ու «Ղարաբաղ Տելեկոմը» համագործակցության համաձայնագիր են ստորագրել Արցախի պետական համալսարանի հետ
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից:
«Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը առավելագույնս կաջակցի Արցախի պետական համալսարանում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտության բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին նպատակ ունենալով զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ասպարեզը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», - ասել է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:
«Ինչպես հայտնի է, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ներդրումներ է կատարում այդ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ», - ընդգծել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը, ապա շարունակել. «Մենք շատ ուրախ ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի առատաձեռն հովանավորության, ինչպես նաև Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցների և կրթական աջակցության շնորհիվ այդ բուհերի շարքում ավելացել է Արցախի պետական համալսարանը: Այսօր պայմանագրի ստորագրմամբ մենք մի մեծ գործընթացի առաջին քայլն ենք կատարում, որը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում»:
Նախորդող նորություն`«Սինոփսիս Արմենիան» ու «Ղարաբաղ Տելեկոմը» համագործակցում են Արցախի պետական համալսարանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա