Բնապահպանները եկել էին Ազատության հրապարակ. նրանք հրաժարվում էին կատարել ոստիկանների պահանջը
Այսօր` նախքան Ազատության հրապարակում կմեկնարկեր «Ժառանգության» առաջնորդ, նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, երթով հրապարակ են մտել Թեղուտ բնապահպանական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստները. նրանք բարձրացել են հրապարակում կանգնեցված Ա. Սպենդիրարյանի հուշարձանի պատվանդանին` վանկանելով «Մենք ենք մեր երկրի տերը» և այլ կարգախոսներ:
Տարածքում գտնվող ոստիկանության ուժերը փորձել են իջեցնել բնապահպաններին պատվանդանի վրայից, սակայն նրանք հրաժարավեցին կատարել ոստիկանների պահանջը: Բանակցությունների արդյունքում ակտիվիստները իջել են: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան բնապահպաններից մեկի հետ զրույցում փորձել է պարզաբանել, որ դա պատմական հուշարձան է և պատվանդանի վրա չի կարելի որևէ ակցիա իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան