Երևանում սպառողական գներն աճել են 0.7 տոկոսով
Մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:
2013թ. մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 100.4%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%:
2013թ. մարտին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 115.8%, այդ թվում, պարե նային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 121.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 111.6%, ծառայությունների սակագներինը՝ 107.8%:
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում), 4-ում գրանցվել է 0.5-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա