Բակո Սահակյանն ընդունել է Ռալֆ Յիրիկյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այնուհետև Նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության և գիտության առաջընթացի տեսանկյունից: Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան