Երևանի մասին խոսում են մայրաքաղաքի համար ոչինչ չարած քաղաքական ուժեր
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է, որ այսօր Երևանի մասին իրենց մտահոգությունն են հայտնում քաղաքական ուժեր, որոնք ոչինչ չեն արել մայրաքաղաքի համար: Որպես օրինակ` թերթն անդրադարձել է ՀԱԿ-ի ընտրացուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանին, որը Երևանի քաղաքապետ էր 1992-96թթ-ներին:
Թերթը հիշեցնում է, որ հենց այս քաղաքապետի օրոք էր, որ թափ առավ Երևանի կանաչապատ տարածքների ոչնչացումը, քանի որ այդ ժամանակ մարդկանց 50%-ի ջեռուցման միջոցը փայտն էր: Հենց Վ. Խաչատրյանի օրոք էր, որ Երևանում վերացան փայտե նստարաններն ու շենքերի շքամուտքերի դռները: Բացի այդ` «ГА»-ն հիշեցնում է, որ 2009թ-ի Երևանի ավագանու ընտրություններին ձայների 1/5-րդը ստացած ՀԱԿ-ն ամբողջ 4 տարվա ընթացքում բոյկոտեց ավագանու աշխատանքը և որևէ կերպ չնպաստեց քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու աշխատանքին: