Հայրիկյանը կառավարության հատկացրած գումարը փոխհատուցելու ծրագիր ունի
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով հինգշաբթի առավոտյան մեկնել է Հոլանդիա` բուժման նպատակով, բավականին ակտիվացել է ֆեյսբուքում: Չնայած հանգամանքին, որ վերջին շրջանում հաճախ էր բողոքում ձեռքի շրջանում ունեցած ցավերից ու գրելու անկարողությունից, այժմ Ամստերդամից նա ակտիվորեն գրառումներ է անում ու արձագանքում իրեն` բուժման նպատակով կողմից 20 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումը քննադատողներին, մեղադրում նրանց մանրապճեղ սադրանքներով զբաղվելու մեջ: Քննադատող օգտատերերից մեկի նկատմամբ էլ նա բավականին խիստ է գտնվել ու արձագանքել. «Դու կորար, տղայիկ, կորար, որպէս անփառունակ լկտի։ ՔԵԶ ՔՈ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԺԵԼՈՒ։»:
Մի քանի ժամ առաջ Հայրիկյանը կատարել է հերթական գրառումը.
«Սիրելի բարեկամներ,
Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ աւելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականօրէն ներողութիւն են խնդրել կորցրածս 17 ու կէս տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետութեան հոգսն աւելացնել։
Գալով այդ հատկացուած գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է աւելանալ եւ պակասել, կախուած ընթացքից։ Ճիշտ վարուեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիօրէն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկէ, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխօսեմ), բայց դա իմ կեանքի նպատակը չէ։
Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թէ հւգեպէս, թէ նիւթապէս։
Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցաւազրկողներ տուեց։ Զատիկից յետոյ, որ այստեղ էլ լուրջ նշում են, հաւանաբար, կսկսի հիմնական բուժումը։
Ամենայն բարիք բոլորին»:
Ավելի վաղ արած մեկ այլ գրառման մեջ Հայրիկյանը նշում է.
«ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։
Հիմա ուզում են քմծիծաղի առարկայ դարձնել, զավեշտի վերածել ռուսական իմպերալիզմի հիշատակումն անգամ: Կարծես թե Հայաստանը նրանով չէր օկուպացուծ ու նրանից չի անկախացել, կարծես ռուսական իմպերալիզմը չէ, որ Արցախն ու Նախիջեւանը դրեց Ադրբեջանի տրամադրութեան տակ եւ հայերին դաս տալու համար նախաձեռնեց Սումգաիթի ու միւս ջարդերը...
Հիմա իմ դէմ կռիւը կռիւ է ռուսական իմպերիալիստական ձգտումների դէմ ռուս ազատախոհ մարդկանց հետ համատեղ պայքարելու եւ նրան յաղթելու ընդունակ մարդու դէմ։
Երեկուայ ու այսօրուայ չեկիստները խորապէս <<մանթո>> են, որ եղաւ մէկը, որ ոչ միայն բանտերում չմեռաւ, այլ յետոյ էլ ստիպեց, որ իրեն յատուկ օդանաւով արտաքսեն՝ տանեն
Աֆրիկա։ Այն ժամանակ այդ գործողութեան վրայ 50 000 դոլարից մի քանի անգամ աւելի ծախսեցին։ Լուռ՝ молча...
Դրանք իրենց բալիկների հետ հիմա յուսահատ կոտորւում են...
Երբ կրակոցի յետեւանքւվ կորաւ 20 000 գրաւը, ինչ հանգիստ էին էս գժերը...
Սրանց կարելի էր խղճալ, եթէ ուղղակի ու անուղղակի գործակալները չլինեին մեզ, ինչպէս նաեւ ռուսներին դէպի կործանում տանող կայսերապաշտական մոլագարութեան։ Այն այսօր մտագարութիկլ է, բայց վաղը կարող է հերթական ինքնակործան կայսրութիւն դառնալ։
Հայրիկեանը ոչինչ, բայց նրա կերպարը ճիճուներին հանգիստ չի տուել ու չի տալու։ Պատրաստ լինենք դրան ու չմոռանանք, որ խոսքը շատ աւելի կարեւոր բանի մասին է...»: