Ծառուկյանը մեկնել է Դուբայ՝ ավագ որդու տարեդարձը նշելու
«Ժամանակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երևան: Թերթի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին:
«Նշենք, որ ԲՀԿ նախագահը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստանում էին Դուբայում: Ընդ որում՝ զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ էին մեկնել նույն կազմով և կրկին՝ ընտրություններից առաջ: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը Դուբայ էր մեկնել ավագ որդու ծննդյան տարեդարձը նշելու»,-գրել է «Ժամանակը»: