ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցը կարծես թե հետաձգվում է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2013 մարտի 7-ի որոշմամբ մարտի 31-ին Երևան պետք է ժամաներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը ՀՀ-ում մնալու էր մինչև ապրիլի 3-ը: Ավելին՝ ապրիլի 2-ին՝ ժամը 11-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՅՈՒՍԵԿՕ-ի գլխավոր տնօրեն Ի. Բոկովան դասախոսություն պետք է կարդար, որին պետք է մասնակցեին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը երեկ «Ժամանակ»-ին տեղեկացրել է, թե քանի որ պաշտոնական հաղորդագրություն չի եղել այցելության մասին, հետևաբար՝ չի կարող որևէ բան ասել պատվիրակության օրակարգի մասին և՝ առհասարակ այցը լինելու է, թե ոչ: Ի. Բոկովայի այցը թերթի հավաստի տեղեկություններով հետաձգվել է անժամկետ: