«Արմավիայի» օդաչուները գործադուլ են սկսել
«Արմավիան» այլևս չվերթ չի իրականացնի: Երեկ ավիաընկերությունից «Ժամանակ»-ին հայտնել են, որ երեկվա չվերթները չեն իրականցվել օդաչուների գործադուլի պատճառով:
Ավիաընկերությունից թերթին վստահեցրել են, որ իրենց բոլոր աշխատակիցները մարտի 1-ով ստացել են աշխատավարձը, բացի «մի քանի օդաչուներից», որոնք էլ ի նշան բողոքի դուրս չեն եկել աշխատանքի: Ինչպես նշեցին ընկերությունից, օդաչուների աշխատավարձը բավականին բարձր է: Ընկերության ներկայացուցիչը թերթին հավաստիացրել է, որ բոլոր ուղևորների տոմսերի գումարը կվերադարձվի, իսկ նրանց, ովքեր ցանկություն կունենան, «Արմավիան» կօգնի մեկնել այլ ավիաընկերությունների չվերթներով: Երեկ առավոտից «Զվարթնոցում» «Արմավիայի սպասարկման կենտրոնը փակ էր, իսկ ուղևորներին ոչ մեկը չէր նախազգուշացրել, որ չվերթները չեն կայանալու, կամ թե ուր դիմել և ինչ անել: