Լևոն Արոնյանը պարտվեց Վլադիմիր Կրամնիկին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակներով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս իր ակտիվում արդեն 8 միավոր ունի և 1,5 միավորով գերազանցում է հայ շախմատիստին: Մագնուս Կառլսենը, ով 7,5 միավոր է վաստակել, այս պահին դեռ շարունակում է խաղը Իվանչուկի հետ: Ընթացքի մեջ է նաև Ռաջաբով-Գրիշչուկ պարտիան: Գելֆանդ-Սվիդլեր պարտիայում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում