«Ուժեղ չխփես». Գործադիրը և դիվանագիտական կորպուսը «կռվեցին» (լուսանկարներ)
Մաշտոցի պուրակի Նոտարական ծառուղիում այսօր կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հարության տոնին, ներկա էին նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որդու հետ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Վերջիններս երեխաների մասնակցությամբ փոքրիկ ներկայացուցմից հետո ներկված ձվերով զամբյուղից ընտրեցին երկուսը և եկեղեցական ավանդույթի համաձայն կռվեցին.
«Ուժեղ չխփես»,- ժպտալով հորդորեց Հրայր Թովմասյանը: Թերևս հորդորն իր ազդեցությունն ունեցավ` դեսպան Մանուկյանի կռվեցրած ձուն չդիմացավ գործադիրի ներկայացուցիչի հարվածի տակ ու կոտրվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան