Շավարշ Քոչարյան. Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականությունը
«Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է»,-այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Emedia.am լրատվական կայքի հարցին, թե ինչ կասեք այն մասին, որ Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամադյարովը փորձել է եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ։
«Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը: