Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են սպանության մեջ
Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստաբնակ ազգությամբ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ: «Apsny.ge» կայքի փոխանցմամբ, երգչին մեղադրում են 2012 թ-ին վրացի գործարարի սպանությունը կազմակերպելու մեջ: Հետաքննության վարկածով, Պավլիաշվիլիին եղել է սպանության պատվիրատուն:
Խոսքը վերաբերում է 43-ամյա Ավտանդիլա Ադուաշվիլիին, ում մարմինը հայտնաբերել էին սեփական ավտոմեքենայում: Նշվում է, թե վերջինս եղել է Պավլիաշվիլիի ընկերը: Գործի շրջանակներում կա 6 ձերբակալված, այդ թվում Պավլիաշվիլիի քրոջ ամուսինը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու վրացական իշխանություննրեը Մոսկվայում բնակվող Պավլիաշվիլիին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում