Քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ»-ը
Ապրիլի 7-ից կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Հեռուստա- և ռադիոընկերություններն արդեն հրապարակել են քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
ԿԸՀ կայքում տեղադրված 15 հեռուստառադիոընկերություններից ամենաբարձր գինը մեկ րոպեի համար սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը` 120 հազար դրամ/ներառյել ԱԱՀ/: Այն պատրաստ է քարոզչությանը վերաբերող նյութեր հեռարձակել ամեն օր ժամը 18:00-23:15-ը: Հաջորդ բարձր գին սահմանածը «Արմենիա» հեռուստաընկերությունն է` 110 հազար դրամ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը սահմանել է 80 000դրամ (ներ.ԱԱՀ):
Առավել ցածր գին են սահմանել «Երևան» և «Լայմ» հեռուստաընկերությունները` 15 հազար դրամ:
Ռադիոընկերությունների առաջարկած գները տատանվում են 2400-3600-ի սահմաններում, առավել բարձր գին սահմանել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրություններին մասնակացող քաղաքական ուժերն ու դաշինքները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քարոզարշավի ողջ ընթացքում իրավունք ունեն անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ վճարովի հիմունքներով` համապատասխանաբար ոչ ավելի, քան 50 րոպե և 80 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները