Վարանը չի մասնակցի «Սարագոսայի» հետ հանդիպմանը
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը չի մասնակցի «Սարագոսայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղին: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է խնայել 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին թուրքական «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ:
Այս մրցաշրջանում Վարանը, ով անցած շաբաթ իր նորամուտը նշեց Ֆրանսիայի ազգային հավաքականում, «Ռեալի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 2 գոլ:
Հիշեցնենք, որ Սարագոսա չի մեկնել նաև մադրիդյան թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով վերականգնվել է վնասվածքից, բայց դեռ պատրաստ չէ խաղալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները