Իրանի ԱԳՆ-ն հերթական բողոքի նոտան է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հակաիրանական անջատողական գործունեություն ծավալող «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպության կողմից Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հնչեցված հայտարարությունների առնչությամբ բողոքի նոտա է հղել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Իրանի ԱԳ փոխնախարարն Ադրբեջանին մեղադրել է նմանատիպ քայլերը կանխելու առնչությամբ անհրաժեշտ գործողություններ չձեռնարկելու մեջ, այնուհետև ադրբեջանցի դեսպանից պահանջել է, որպեսզի իր երկրի կառավարությունը կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ տա իրանական կողմին:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Անկարան և Բաքուն վերածվել են հակաիրանական ուժերի հավաքատեղիի
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Իրանի դեսպանը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորին կոչ է անում հարգել իր երկրի անկախությունը
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա