«Բորժոմիի» վերադարձը Ռուսաստան հետաձգվել է
Ռուսաստանի սպառողական ապրանքների վերահսկման մարմնում դեռ չեն թույլատրել Վրաստանից Ռուսաստան ներմուծել «Բորժոմի» հանքային ջուրը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ վրացական կողմից կպահանջվի կրկին ներկայացնել ջրի նմուշները, թեև չի հայտնել, թե որոնք են «Բորժոմի» ջրի արտադրողների նկատմամբ ներկայացվող պահանջները:
Մինչ այդ Օնիշենկոն հայտնել էր, որ գերատեսչության մասնագետները մեկնել են Վրաստան` գինեգործական ձեռնարկությունների երկրորդ ստուգման համար: Հիշեցնենք, որ մինչ այդ երկու գինեգործական ընկերությունների` «Կինձմառաուլի Մարանի» և «Դուգլաձե գինետանը» թույլատրվել էր Ռուսաստան գինի ներկրել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ այդ երկու ձեռնարկություններից հետո ստուգման ենթարկվվել է նաև «Ալավերդի» ֆիրման:
Ռուսաստանի սպառողական ապրանքների վերահսկման մարմնի կողմից Վրաստանի գինեգործական ընկերությունների առաջին ստուգումն իրականացվել է փետրվարի վերջին: Ստուգվել է շուրջ 44 ձեռնարկություն, որից 40` գինեգործական և 4` հանքային ջուր արտադրող: Ստուգայցի արդյունքում Ռուսաստանում ալկոհոլային արտադրության գրանցում ստանալու թույլատվություն ստացել է 36 ձեռնարկություն, դռները բացվել էին նաև հանքային ջուր արտադրողների առջ
Վրաստանից գինու և «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը արգելվել էր 2006 թվականին` արտադրության մեջ սանիտարո-համաճարակաբանական չափանիշների խատման պատճառով: Թբիլիսիում այդ որոշումը որակել էին որպես քաղաքական և անարդար:
Իրավիճակը փոխվել էր 2012 թվականի վերջում, երբ Վրաստանում փոխվել էր իշխանությունը: Նոյեմբերին Ռուսաստան ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ քննարկել ռուսական շուկա վրացական գինու վերադարձի հարցը: Դեկտեմբերին հայտարարվել է, որ վրացական գյուղատնտեսական ապրանքների և գինու ներմուծման հարցը քաղաքականապես լուծված է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա