Ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում անշարժ գույքի գներն աճել են
2013 թվականի փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14571 գործարքներ, որոնց քանակը 2013թ-ի հունվարի համեմատ աճել է 46.6%-ով, իսկ 2012թ-ի փետրվարի համեմատ՝ 1.3%-ով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3641 օտարման գործարքների 74.9%-ը կազմել են առուվաճառքները, 24.6%-ը՝ նվիրատվությունները և 0.5%-ը՝ փոխանակությունները:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 31.9%-ն արձանագրվել է Երևանում. օտարված անշարժ գույքի 38.1%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:
2013թ-ի փետրվարին հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը աճել է 17.6%-ով, իսկ 2012թ-ի փետրվարի համեմատ՝ 20.8%-ով:
Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 56.8%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարնների նկատմամբ: Մայրաքաղաքում այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքներն աճել են 02%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 25.3%-ով: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի՝ 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2013թ-ի հունվարի համեմատ աճել են 0.6%-ով:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա 2013թ-ի փետրվարին վաճառվել են բազմաբնակարան շենքերի 401 բնակարաններ, որոնց քանակը 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.8%-ով, իսկ գները այս տարվա հունվարի համեմատ աճել են 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա