Րաֆֆի Հովհաննիսյան. Նամակագրությունը փակուղում չէ
Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանին միջև նամակագրությունը փակուղում չէ: Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ինքը միշտ էլ թե գրավոր, թե բանավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն ադեկվատ պատասխան չի եղել:
«Փակուղին իրենք են ստեղծել փետրվարի 18-ին: Անընդհատ եկեղեցում և իշխանական շրջանակներում խոսում են բռնազավթման, սեփական ճշմարտությունը պարտադրելու մասին, Հուդայի 30 արծաթի մասին, ամոթ է, որ եկեղեցիներից մինչև իշխանական ամբիոներ չեն կարող դեմ հանդիման գալ պարզ ճշմարտության»,-գորիսեցիներից մեկի տան բակում հայտարարեց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր իր պայքարը մտնում է կարևոր փուլ` իրավունքի փուլ: Նրա գնահատմամբ, այսօր ժողովրդի միջև եռացող քաղաքացիական, ազգային կամք կա: «Ութ օր ունենք, որ իշխանությունը որոշի, ուզում է գնալ ազգային միասնության ճանապարհով, թե ոչ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Արմեն Արզումանյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահին ուղղված նամակին
Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները
Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան նամակ է գրել Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում