Րաֆֆի Հովհաննիսյան. Դուք պիտի չսպասեք, որ ես ձեզ համար փրկարար դերակատարում անեմ
Ես զգուշացնում եմ` որևէ մեկը` հայ, թե օտար, հատկապես հայ, հանկարծ չփորձի կանգնել հայ ժողովրդի արդար պայքարի դեմ: Հայրենիքի ապագան ոչ թե իմ, այլ մեր ձեռքին է: Սիսիան քաղաքում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դուք պիտի չսպասեք, որ ես ձեզ համար փրկարար դերակատարում անեմ: Ոչ: Փրկիչների, կուսակցապետերի, կեղծ փրկիչների ժամանակն անցել է և եկել է հայ քաղաքացու ժամը: Ամեն ինչ պետք է միասին անենք, լավ հասկացեք»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ապրիլի 9-ին ժամը 11-ից հավաքվելու են Ազատության հրապարակում, կոչ արեց բոլորին միանալ իրենց:
«Ես չէի ուզենա, որ ապրիլի 9-ին որևէ մեկը տանը նստած որպես սերիալ հետևի: Մենք այլևս որպես կողքից նայողներ չպետք է մասնակցենք, միասին պետք է կատարենք հայ ժողովրդի պատգամը: Ապրիլի 9-ին լինելու է Նոր Հայաստանի երդմնակալությունը, ունենալու ենք ազգային միասնություն»,-ասաց նա: